Խորհրդավտություն և տեղեկություններ

Գերմաներենի ուսուցման կենտրոնի գրասենյակում Ձեզ սիրով կօգնեն, եթե ցանկանում եք մեր քննություններից որևէ մեկը հանձնել։

builder image

Գրասենյակի աշխատանքային ժամերն են՝

Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ 11։30-16։00 (Խորհրդատվություն գրասենյակում, հեռախոսազանգի կամ էլ․նամակի միջոցով)

երեքշաբթի և հինգշաբթի՝ 11։30-16։00 (Խորհրդատվություն հեռախոսազանգի կամ էլ․նամակի միջոցով)

Կապ

Հեռ․ +374 77 52 83 07, 060 54 22 10

Էլ․ հասցե: [email protected]

Քննության ընթացակարգ և ընդհանուր պայմաններ


Գյոթե ինստիտուտի քննությունների ընդհանուրգործարքայինպայմանները Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնում

·         Տարիքային տարբեր խմբերին առաջարկվող Գյոթե-Ինստիտուտի քննությունները ներկայացված են Գյոթե-Ինստիտուտի քննական կանոնակարգում: Քննության անչափահաս մասնակիցների բոլոր փաստաթղթերի վրա պետք է առկա լինի ծնողի/խնամակալի ստորագրությունը:

·         Քննության մասնակիցները պարտավոր են մասնակցել ինչպես գրավոր, այնպես էլ` բանավոր քննությանը: Գրավոր և բանավոր քննություններից առաջ, մասնակիցները պարտավոր են անձնագիր կամ նույնականացման քարտ (ID-Card) ներկայացնել` անձը հաստատելու նպատակով:

·         Քննության մասնակիցները իրավունք ունեն ընդհատել/լքել քննությունը: Տվյալ դեպքում, ներառյալ նաև քննությունից հեռացվելու դեպքը (քննության կանոնակարգ, § 12), քննության համար վճարված գումարը հետ չի վերադարձվում և քննությունը համարվում է չհանձնված:

·         Եթե քննության մասնակիցը հիվանդության պատճառով չի ներկայանում քննությանը, ապա նա հնարավորություն ունի քննությունից հետո` երեք օրվա ընթացքում, ներկայացնել բժշկի կողմից տրամադրված հիվանդության տեղեկանք: Այդ դեպքում հնարավոր է քննությունը տեղափոխել հաջորդ, ըստ ժամանակացույցի նախատեսված, օրը։

·         Գրավոր դիմումի դեպքում, քննությունը կարող է կազմակերպվել նաև հատուկ կարիքավոր անձանց համար: Մանրամասն տեղեկությունների համար, դիմել Լեզվի ուսուցման կենտրոն:

·         Վկայականը կորցնելու դեպքում, 10 տարվա ընթացքում հնարավոր է որոշակի վճարի դիմաց ստանալ փոխարինող վկայական։ Փոխարինող վկայականը տրամադրվում է Գյոթե Ինստիտուտ Վրաստանի կողմից։ 

·         Քննության մասնակիցների անձնական տվյալները Գյոթե ինստիտուտի կողմից /Լեզվի ուսուցման կենտրոնի կողմից/ օգտագործվում են ինչպես երկու կողմերի միջև կնքված պայմանագրի նպատակի իրացման, այնպես էլ` օրինական թույլատրությունների և Գյոթե-Ինստիտուտ Վրաստանին (Լեզվի ուսուցման կենտրոնին) տրամադրված անձնական տվյալների պահպանման համձայնագրի շրջանակներում:

                 Քննությանը գրանցման կարգը.

·         Գրանցումը տեղի է ունենում քննության հրապարակված ժամկետներից առաջ` նախապես հրապարակված գրանցման օրերին: Քննության մասնակցության վերջնական որոշումը պատկանում է Լեզվի ուսուցման կենտրոնին և չի գործում իրավական որևէ պահանջ` նախընտրելի ժամկետում քննությանը մասնակցելու համար:

·        Գործում են գրանցման պահին ուժի մեջ համարվող գնային համակարգը և զեղչային պայմանները:

·         Քննության մասնակցության գումարը վճարվում է գրանցման օրը` կանխիկ կամ փոխանցումով` Լեզվի կենտրոնի հաշվեհամարին։ Գրանցումն ավարտված է համարվում միայն գրանցման հաստատում ստանալուց հետո, որը մասնակցին է ուղարկվում էլեկտրոնային նամակի միջոցով՝ վճարման կտրոնի և անձնագրային տվյալների հիման վրա։

·         Քննությունից հրաժարման մասին անհրաժեշտ է հնարավորինս շուտ տեղեկացնել  Լեզվի ուսուցման կենտրոնին: Անչափահաս մասնակիցների դեպքում, ներկայացվում է ծնողի /խնամակալի/ գրավոր համաձայնությունը: Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ամենաուշը քննության գրանցման վերջին օրը։ Այս դեպքում պահվում են վարչական ծախսեր քննության համար վճարված գումարի 25 տոկոսի չափով: Նշված ժամկետից հետո քննության մասնակցության գումարի վերադարձն այլևս հնարավոր չէ: Հիվանդության կամ Գյոթե-Ինստիտուտի (Լեզվի ուսուցման կենտրոնի) կողմից քննության չեղարկման պարագայում, գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվում մասնակիցներին:

·         Հիվանդության դեպքում գումարի վերադարձը մասնակցին հնարավոր է  չէ։ Երբ հիվանդությունը հաստատվում է բժշկի կողմից տրված տեղեկանքով, մասնակիցը իրավունք ունի մասնակցել հաջորդ քննությանը՝ ըստ Լեզվի ուսուցման կենտրոնի կողմից սահմանված քննական ժամանակացույցի։

·                  Քննության արդյունքները և վկայականը.

·         Քննությունից առաջ քննության մասնակիցները պարտավոր են ստուգել գրանցման ընթացքում տրամադրված իրենց անձնական տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ծննդավայր և սխալների դեպքում դիմել Լեզվի ուսուցման կենտրոն: Նոր վկայականի տրամադրումը վճարովի է, քննությունից հետո այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս:

·        Հայաստանում հանձնված քննության արդյունքների օնլայն հրապարակումը քննության օրվանից հաշված 4 շաբաթ հետո է տեղի ունենում։ Քննության մասնակցության կոդը փոխարինում է անվանն ու ազգանվանը և դրա միջոցով կարելի է կայքէջում ծանոթանալ քննության արդյունքներին: Քննության վկայագիրը թղթային տարբերակով կարելի է ստանալ քննության օրվանից հաշված 4-5 շաբաթ հետո։ Քննության վկայագիրը կամ մասնակցության տեղեկանքը ստանում են Երևանի Լեզվի կենտրոնում:

  ·        Վկայականը կարելի է ստանալ միայն անձնագրով ներկայանալու դեպքում: Եթե քննության մասնակիցը չի կարող անձամբ ստանալ վկայականը, ապա նրան փոխարինող անձը ևս պարտավոր է ներկայացնել քննության մասնակցի, ինչպես նաև իր,  անձնագիրը:

·        Քննության արդյունքների տեսազննում հնարավոր է իրականացնել միայն Վրաստանի Գյոթե Ինստիտուտում՝ առջնորդվելով քննության ակտուալ օրինակարգով: Հարցման հիման վրա կարող է ներկայացվել գրավոր ամփոփ տեղեկագիր քննության առանձին մասերում հավաքած միավորների վերաբերյալ:

Համաձայնություն.

·        Մասնակիցները ստորագրությամբ համաձայնում են www.slz-jerewan.am կայքէջում տեղադրված քննության կանոնակարգին, քննությունների անցկացման և ընդհանուր գործարքային պայմաններին:

Պատասխանատվություն.

·       Գյոթե ինստիտուտը և Լեզվի ուսուցման կենտրոնը ո՛չ իրենց, ո՛չ աշխատակիցների անունից չեն կրում որևէ պատասխանտվություն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չիրագործման կամ վնասների համար, իրենց պատասխանատվությունների կամ ազդեցության ոլորտից դուրս գտնվող պատճառների դեպքում, ինչպես օրինակ` հրդեհ, ջրհեղեղ, փոթորիկ և բնական այլ երևույթներ, պատերազմ, ապստամբություն, գործադուլներ և այլն:

Վեճերի լուծման կարգը.

Վեճերը կարգավորողի դերը ստանձնում է Թիֆլիսը:

Սալվատորյան վերապահում.

Սույն գործարքային պայմանների որոշ ձևակերպումների անզոր ճանաչման դեպքում, մյուսները մնում են անփոփոխ` պահպանելով իրենց բովանդակությունն ու օրինական ուժը: Անզոր ճանաչված կետերը կարող են փոխարինվել իրավական տեսակետից թույլատրելի նոր ձևակերպումներով, որոնք բովանդակային կամ տնտեսական առումով մոտ են այդ կետերին:

Հիմք հանդիսացող տարբերակ

Հայկական և գերմանական կողմերի միջև ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱՐՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐի վերբերյալ լեզվական անհամաձայնությունների դեպքում, հիմք է ընդունվում գերմաներեն վերջին ակտուալ տարբերակը, որը, որպես կանոն, նաև Լեզվի ուսուցման կենտրոնի կայքէջում հրապարակված տարբերակն է:

Գյոթե-Ինստիտուտ Վրաստանը և Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնն իրենց իրավունք են վերապահում փոփոխություններ կատարել քննության ընդհանուր գործարքային պայմաններում: