Հարգելի հետևորդներ, A1 քննության գրանցումը կբացվի հոկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 9:00-ին։ Գրանցվելու համար պետք է սեղմել համապատասխան քննության վրա, ճշգրիտ լրացնել պահանջվող տվյալները։ Որպես վերջին քայլ կատարել վճարումը, որից հետո կհաստատվի Ձեր գրանցումը։
Մոդուլային քննություններին գրանցվողներն ընտրում են միայն իրենց անհրաժեշտ թիվը։ Յուրաքանչյուր անձ ունի գրանցման մեկ հնարավորություն։
Հաջողությու՛ն։
Գերմաներենի ուսուցման կենտրոնում կարող եք հանձնել Գյոթե ինստիտուտի (SD1, A2, B1, B2, C1) և TestDaF ինստիտուտի ( TestDaF, TestAS, onSET) կողմից առաջարկվող քննությունները։
TestDaF, TestAS քննության մասին ողջ տեղեկությունը, ինչպես նաև գրանցումը կգտնեք https://www.testdaf.de, https://www.testas.de/de/ կայքում։
Գյոթե սերտիֆիկատի գրանցման և քննության օրերը կգտնեք ստորև ներկայացված աղյուսակում։ Գրանցման օրերից դուրս գրանցվել հնարավոր չէ։ Տեղերը սահմանափակ են։ Գրանցվել կարող եք VISA կամ MASTER քարտերի միջոցով։ Գրանցումից հետո գումարի վերադարձ հնարավոր չէ։
Գրանցվելուց առաջ ծանոթացեք քննությունների գրանցման ընդհանուր գործարքային պայմաններին
160 Euro